Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել էր, որ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը, ինչի արդյունքում էլ բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել։