Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Շարմ Էլ Շեյխում։ Դերասանուհին սպիտակ զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մոտենում է իմ ամենասիրելի՝ Սուրբ Ծննդյան տոնը, իրական նոր տարին ու նոր կյանքը: Թող օրհնությամբ ու լույսով բացվի յուրաքանչյուր առավոտ»,- գրել է նա։