2019 թվականին լուրեր տարածվեցին, որ Գևորգ Գևորգյանը նախ ամուսնալուծվել է և հետո էլ արդեն նոր ընտրյալ ունի և նրան առաջարկություն է արել.
«Նախապես չէի պլանավորել Ելենայի տարեդարձին առաջարկություն անել, հետեւաբար, ոչ ոք չգիտեր այդ մասին: Միշտ մտածում էի՝ երբ եմ անելու այդ քայլը, մի քանի տարբերակ ունեի, օրինակ՝ օգոստոսին մոտո-փառատոն է լինելու, մտածում էի՝ գուցե այդ ժամանակ: Բայց խնջույքին զգացի, որ հենց այդ պահին պետք է անեմ: Մտածում էի՝ գուցե հասցնեմ իջնել քաղաք, մատանի վերցնել, բայց ուշ ժամ էր, հաստատ չէի հասցնի:

Սուսիի ընտանիքին շուրջ 8 տարի է՝ ճանաչում եմ. նա քրոջս ընկերուհին է, այդպես ենք շփվել:

Բաժանվելուցս հետո մայրս միշտ ասում էր՝ «բալես, ինչ ուզում ես արա, միայն նորից չամուսնանաս», բայց երբ իմացավ՝ Սուսին ա, շատ ուրախացավ, շատ-շատ: Մերոնց համար նրան հարս չեմ տանում, ինձ համար եմ կին ընտրում: Ես եւ Սուսին բնույթով շատ նման ենք, երկուսս էլ խելառ ենք».-ասել էր դերասանը:

Սակայն արցախյան երկրորդ պատերազմից հետո դերասանը նշեց, որ իր կյանքում շատ բան է փոխվել: Նաև նշել էր, որ կրկին ամուսնալուծվել է :

Մանրամասն՝ տեսանյութում