Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։

Լուրն անձամբ հաստատել էր Յանան:

«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։

Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասել էր Յանան։ Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն մեկ ամիս է՝ ամուսնալուծվել են:

Մանրամասն՝ տեսանյութում