Դեն Բիլզերյանը Հայաստանում է։ «Պոկերի արքան» այսօր առաջին անգամ այցելեց Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը: Բիլզերյանը ոչ միայն ինքը նվիրեց իր գրքերը ու նկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները:

Իր հեղինալաին գրքում պոկերի աստղը զետեղել է իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունները եւ արտառոց դրվագները: Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը 18+ է՝ նախատեսված չափահաս ընթերցողի համար: