Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է կարմիր գույնի երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջական են դարձնում արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակումը Նազենին չի մեկնաբանել։

 

«Դուք ինձ ներեք, երբ ցավից հաճախ «գոռում եմ», որ լսեն, երբ երջանկությունից՝ հանկարծ լռում եմ, որ չհուզվեմ, երբ անընդհատ նույն սխալը տեսնելուց սրտանց զայրանում եմ կամ դիմացինի անտարբերությունից՝ պայթում:

Դուք ինձ ներեք, եթե ասածս հաճախ խոցում է, կամ ավելի թույլ լինում, քան պետք էր:

Ներեք՝ տարբեր լինելու կամ այդքան նույնը լինելու համար:

Ներեք, որ ցավերիցս հաճախ սարսափ հեքիաթներ են ծնվում ու ոչ թե երջանկության ճիչեր, ներեք, որ գործերի հետ խոսքեր են ծնվում, ոչ թե ոսկեմազ կամ գանգուր ձագուկներ, ներեք, որ անընդհատ ուզում եմ փոխել, փոխվել ու էլի անփոփոխ եմ մնում, ներեք, որ չեմ տեղավորվում մի տողի մեջ՝ ինչպես որ չտեղավորվեցի կես Կյանքի մեջ, ներեք, որ անկեղծությամբ իմ խորդուբորդ եմ էդքան, երբեմն՝ անհարմար ու խառը:

Պարզապես քառասունում անիմաստ է «խմբագրել» ինքդ քեզ, անիմաստ է կիսատ ապրել ու կիսով հարաբերվել:

Ներեք իմ՝ բացարձակ անկեղծ լինելիության համար...

...ծնվեցի, ապրեցի, ու մի օր էլ կազատվեմ՝ բոլորի նման: Թող մնա ապրածս սերը:

Կարևորը ԱՆԿԵՂԾ եմ ձեզ ժպտացել, անկեղծ լացել ու անկեղծորեն՝ հուսացել:

Մարդիկ չեն փոխվում, ճիշտ է, բայց ես հավատում եմ, որ կարող են շատ բան փոխե՛լ:

Իմ կյանքում ջրի պես կարևոր են եղել և ԵՆ՝ էդ ՄԱՐԴԻԿ:

Նրանցով ապրել եմ, նրանցից փակվել, նրանց համար էլ արարել:

Խոնարհաբար շնորհակալ եմ՝ այդքան նրբորեն ինձ վերաբերվելու, հիշելու ու սիրելու համար:

Երիցս շնորհակալ եմ՝ թեկուզ խոցելով, ինձ ամրացնելու և հղկելու համար:

Սերը Աստծո պարգև է:

Դժվարությունները կգլորվեն ու կգնան՝ ապրածս տարիների պես, ՍԵՐԸ կմնա:

Շնորհակալ եմ հենց դրա համար:

Հ.Գ. Միայն թե Երանի՜ մի օր էս կարմիրի նկատմամբ սերս հետ գա... Ու բարին հետ գա: Երանի...