«Armenia in Eurovision» ինստագրամյան պաշտոնական էջը լուսանկարներ է հրապարակել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի փորձերից:


«Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց առաջին փորձերը սկսեցին «Մանկական եվրատեսիլ 2022-ի» 16 մասնակիցները: Մի քանի կադր փորձերի առաջին օրվանից», - գրված է հրապարակմանը կից մեկնաբանություններում:


Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ 2022-ի» միջազգային երգի մրցույթն անց է կացվելու դեկտեմբերի 11-ին Երեւանում: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում, իսկ վիճակահանությունը Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: