Նորթ Ուեսթը պատրաստ է անել ամեն ինչ՝ TikTok-ի աստղ դառնալու համար։ Այսօր նա նոր տեսանյութ է հրապարակել, որում հայտնվել է հոր կերպարում։


9-ամյա աղջիկը կոսմետիկայի օգնությամբ կրկնել է ռեփերի դիմագծերը․ նա նկարել է հաստ հոնքեր ու մորուք։ Իր ծնողին ավելի շատ նմանվելու համար աստղային ժառանգորդուհին հագել է սեւ շապիկ, իսկ երկար մազերը թաքցրել է գլխարկի տակ։ Եվ իհարկե, առանց Քիմ Քարդաշյանի ոչինչ չէր ստացվի։ Նա պարել է դստեր կողքին։