Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակում է արել կրտսեր դստեր՝ Չիկագոյի ծննդյան խնջույքից։

Հրապարակված կադրերում հեռուստաաստղը ներկայացել է դուստրերի եւ որդիների հետ, ներկայացրել ծննդյան խնջույքի զարդարանքներն ու տորթը կտրելու պահը։

«Իմ փոքրիկ Չի Չիի Hello Kitty ծննդյան խնջույքը», - կադրերին կից գրել է Քիմը։

Օրերս Քիմը հրապարակել էր իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուի լուսանկարները եւ հայտնել, որ հավաքածուն վաճառքի է հանվելու հունվարի 26-ին։ «Ես դիտեցի «The White Lotus»-ը եւ ստիպված էի ունենալ իմ աղջիկներին», հրապարակված լուսանկարներին կից գրել էր հեռուստաաստղը։ Հավաքածուն ներառում էր ներքնազգեստ, գիշերազգեստների մի քանի տարբերակ, գուլպաներ եւ հողաթափեր, ինչպես նաեւ մարմինն ընդգծող հագուստ։