Քիմ Քարդաշյանը կմիանա «American Horror Story»-ի 12-րդ եթերաշրջանի դերասանական կազմին։ Անակնկալ լուրը նա հրապարակել է Instagram-ի իր էջում՝ կիսվելով թիզերի թրեյլերով։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)


Հոլովակում Քիմը չի երեւում, միայն սահմռկեցուցիչ երաժշտություն է՝ հետեւյալ գրառմամբ՝ «AHS12. Էմմա Ռոբերթսն ու Քիմ Քարդաշյանը փխրուն են. Այս ամառ».

42-ամյա ռեալիթի աստղը հոլովակում մի քանի էմոջի է ավելացրել։ Տեսանյութում նկաստվում էր նաեւ կնոջ կերպարանք հետին պլանում։

Քիմը չի հայտնել, թե կոնկրետ ում է խաղալու, սակայն The Hollywood Reporter-ը մանրամասներ է հայտնել աստղի հայտարարությունից անմիջապես հետո: Պարբերականի տվյալներով՝ շոուի 12-րդ եթերաշրջանը կկրի «Նրբություն» խորագիրը եւ հիմնված կլինի Դանիել Վալենտինի «Նուրբ վիճակ» վեպի վրա։ Գիրքը մի կնոջ մասին է, ով համոզված է, որ ինչ-որ չարագործ իրեն հետ է պահում հղիանալուց:

Հրատարակչությունը հայտնել է, որ սեզոնի սցենարը գրել է Հալլի Ֆայֆերը, ով նաեւ հանդես կգա շոուի ղեկավարի դերում։