Հ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 06.07.2023 թ․-ին տվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 % (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:


Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 06-ին ստացված թիվ 01/2164-23 առ 04.07.2023թ. գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։