Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան հետեւորդներին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ իր եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի անդրադարձը՝ Rolling Stone կայքում: Համաշխարհային ճանաչում ունեցող աստղը հրապարակմանը կից խոսել է նաեւ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:

IMG_9283.jpeg (396 KB)

«Ցավոք սրտի՝ Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է, քանի որ ամիսներ տեւած շրջափակումից ու սովի մատնելուց հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում է գործել խաղաղ բնակիչների վրա: Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը եւ միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ մարդկային աղետը կանխելու համար»,-գրել է հայուհին՝ նշելով նաեւ Էրիկ Էսրաիլյանի եւ Armenian UCLA-ի էջերը՝ ավելի ճշգրիտ տեղեկության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղը նախագահ Ջո Բայդենին կոչ էր արել կանխել հայերի նոր ցեղասպանությունը։

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,-գրել էր նա: