«Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող Սամվել Մալոյանն ու ֆինալիստներ Հայկուհի Հարությունյանը, Արսեն Զաքարյանն ու Անի Խառատյանն, այսուհետ հանդես են գալու որպես բենդ: Այս մասին ազդարարվեց երեկ՝ մայիսի 15-ին, «Ազգային երգիչ» նախագծի՝ արդեն երրորդ մեծ համերգի ժամանակ, որն անցավ Արամ Խաչատրյան համերգասրահի լեփ-լեցում դահլիճում ու հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: Համերգին ելույթ ունեցան նաեւ նախագծի մյուս մասնակիցները՝ ներկայացնելով իրենց կատարմամբ հայտնի ու սիրված դարձած ստեղծագործությունները:

 
 
 
View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Ինչ վերաբերում է «Ազգային band»-ին, խումբն իր առաջին պաշտոնական համերգը կունենա հունիսի 15-ին՝ Hard Rock Cafe-ում: «Ազգային երգիչ» նախագծի համերգի ու նոր բենդի մասին մանրամասներն, ինչպես նաեւ՝ մասնակիցների հետ մեր զրույցները կներկայացնենք առաջիկայում՝ NEWS.am STYLE-ի պատրստած էքսկլյուզիվ ռեպորտաժում: