Ավարտվեց «Армения Туристическая» ամենամյա 2-րդ մրցանակաբաշխությունը, որի 150 մասնակիցներն ուղղակի կամ անուղղակի կապ ունեն զբոսաշրջության ոլորտի հետ: «Армения Туристическая» ամսագրի կողմից 16 անվանակարգերում հաղթած մասնակիցներին շնորհվեցին բրոնզե արձանիկներ և դիպլոմներ:

Ողջ երեկո ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Ուսնունցի ղեկավարած Հայաստանի Պետական Ջազային անսամբլի կատարմամբ հնչեց գեղեցիկ երաժշտություն, ծիրանափող դուդուկի գեղանի ձայնով 250 հյուրերին հիացրեց դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը, իսկ բոլոր սերունդների կողմից սիրված երգերը կատարեցին երգչուհի Անահիտ Շահբազյանը և երգիչ Արտյոմ Հակոբյանը:

 Մրցանակաբաշխությունն իրենց հրաշալի ձայնով զարդարեցին հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան շքանշանի դափնեկիր Սարգիս Նաջարյանը և չքնաղ հաղորդավարուհի, «Армения Туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող Ելենա Շուվաևվա-Պետրոսյանը, ովքեր կարդացին հայ և ռուս անվանի պոետների բանաստեղծությունները

Երեկոն կազմակերպված էր հրաշալի, իսկ բարձր տրամադրությունն ուղեկցում էր ամենքին։