Այս դեպքը յուրահատուկ է իր տեսակով... Աղջիկը մարդ է փրկել իր իսկ հարսանիքի օրը։

Աղջիկն ամենագեղեցիկ հարսնացուն է անվանվել չինական լրատվամիջոցներում այն դեպքից հետո, երբ փորձել է փրկել ջրում խեղդվող մարդու կյանքը, փոխանցում է The Daily Mail-ը։

25-ամյա աղջիկն իր հարսանեկան ֆոտոշարքի համար լուսանկարվելիս է եղել Չինաստանի Դալիան քաղաքի ծովափում, երբ նկատել է, որ մի տղամարդ է խեղդվում։ Նա շտապել է դեպքի վայր և փորձել է օգնել՝ արհեստական շնչառություն տալով նրան: Դժբախտաբար, նրան չի հաջողվել փրկել տղամարդուն։