Սփյուռքում ապրող շատ հայորդիներ իրագործել և այժմ էլ իրագրործում են հայրենանվեր բազում մտահղացումներ և ծրագրեր՝ փորձելով բոլոր հնարավոր միջոցներով ի սպաս լինել հայապահպանության գործին և մատաղ սերնդի սրտում միշտ բորբոք պահել սերը առ հայրենին։

Նման մտայնությամբ իր գործունեությունն է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ծավալում «Արատտա» պարային համույթը(գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր Գևորգ Քեշիշյան), ում որդեգրած հայապահպան գործունեությունը արժանի է մաիյն գովեստի: Չնայած այնքան էլ մեծ տարեգրություն չունի <Արատտա > համույթը, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել մեծ ժողովրդականություն, վստահություն ու սեր, իսկ դա և’ գեղարվեստական ղեկավարի, և’ երեխաների, և’ ծնողների համատեղ աշխատանքի արդյունքն է: Համույթի պատմությունը օր օրի հարստանում` ձեռք բերելով նորանոր երանգներ` նոր բեմականացումներ, տարբեր մրցույթների, մշակութային միջոցառումնբերի մասնակցություններ, որոնք մշտապես անմասն են նրանց առօրյայից:

Ահա հերթական միջազգային մրցույթին էլ նոյեմբերի 1-ին` Հայաստանի Հանրապետության դրոշի ներքոն նրանք մասնակցելու են Арт-поколения"2015:

Մաղթենք նրանց հաջողությկուն ու հրաշալի ելույթ:

Աննա Ալեքսանյան՝ ֆեյսբուք