ՉԱ՛Ր ԼԵԶՈՒՆԵՐ,ՄՏԱԾԵԼ Ե՞Ք ԱՐԴՅՈՔ,ՈՐ ԱՅՍ ԿՅԱՆՔԸ ՀՅՈՒՐԱՆՈՑ Է,և ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒՆԵՔ ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ......

Սիրելի հայրենակիցներ, ներեղություն եմ խնդրում ընդհանուր հրապարակաման համար,քանզի գրառումս համամարդկային է,իսկ մարդիկ շատ են տարբեր,հասկացողը կհասկանա....

Մտածում եմ, տեսնես կգա մի օր, որ ես ստանամ գեղեցիկ խոսքեր և խրախուսանք ա՛յն մարդկանցից,ովքեր ընդհանուր լուսաբանման և հրապարակման աղբյուր են հանդիսանում......

Խոսքս հասկացաք ում է վերաբերվում, դե իհարկե այս չակերտավոր լրագրողներին և կայքերին.....Փաստորեն իմ զույգավորման լուրն էլ չուրախացրեց նրանց,և անպայման մի բան հորենիցին վատաբանելու և փնովելու.....Ամոթ է, մարդ եք վերջապես,
Երբ գիշերը ձեր բժժած ու մաքրությունից զերծ ուղեղը,(որը արդեն դադարել է լավը մտածելուց)փորձում է փոքր-ինչ հանգստանալ,մի քիչ խղջացեք գոնե ինքներդ ձեզ,և հանեցեք ձեր դիմակները,բավակա՜ն է,քանզի չափազանց ճշտապահ է արեգակը,երբ որոշյալ ժամը հասնի կլուսանա......Ի՞նչ եք ցանկանում ասել ձեր տգետ, և ձեր իսկ բու՛թ նկարագիրը տվող վերնագրով՝«Վիտամին ակումբում» խայտառակված Լիանա Զուրաբյանի ընտրյալը «Կիսաբաց լուսամուտների» վճարովի հանդիսատեսից է.......

Եթե գոնե մեկ անգամ չեք եկել Ֆիլհարմոնիայում իմ կայացրած գրական երեկոյին,կամ չեք հետևում իմ արդեն 20 ամյա գործունեությանը ասմունքի ասպարեզում,ուրեմն որքան նողկալի ու տգետ է ձեր աշխարհը,փաստորեն մեր լրագրողները պոտենցյալ <<Վիտամին ակումբի>> և <<Կիսաբաց Լուսամուտների>> դիտողներ են.....Ախր գոնե դրանում լինեն ճիշտ և արդար......Քանի որ ես ասմուքող եմ, և չափից դուրս եմ անկեղծ և անդիմակ այս դիմակավոր կյանքում,ասեմ, որ ուրախ ակումբում ես պարզապես ուրախացա,և վերնագրին հարիր վիտամին պարգևեցի հասկացող հեռուստադիտողին,իսկ ինչ վերաբերում է իմ ընտրյալին՝Արմեն Մայիլյանին,ով <<Արտ.Քաստ>> ստուդիայի տնօրենն է,նա պարզապես Այդ հաղորդումներին ապահովել է հանդիսատեսով....

և կուզեմ իմ խոսքը եզրափակել հետևյալ կերպ, իմ ընտրյալը շատ մեծ հաջողությամբ կորող էր լիներ մարդ,ով փողոցում նվագում է կիթառ և հացի գումար է վաստակում,ինչի՞ մասին է խոսքը,չէ որ ես զգացմուքային և սրտով մարդ եմ,և երբեք չեմ վազել հարուստ սիրեկանների և փողով տղաների,ես ուղակի գիտեմ ՍԻՐԵ՜Լ......Եթե գոնե մի փոքր հասկանում եք այդ վեհ զգացմունքից,պարզապես կարող էիք շնորհավորել ինձ......Շնորհակալ եմ..........

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Լիանա Զուրաբյանը: 

Նշենք, որ երեկ հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Լիանա Զուրաբյանի ընտրյալը Կիսաբաց լուսամուտներ հեռուստաշոուի վճարովի հանդիսատես է եղել: