«Ֆուլ հաուս»-ի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, հարցազրույցներից մեկում հայտնել է, որ վերջապես «Ֆուլ հաուս»-ը Հայաստանում ևս համերգ-ներկայացմամբ կներկայանա.

«Ինչպես մեր հեռուստադիտողը, այնպես և մենք շատ երկար ենք սպասել մեր երևանյան համերգներին և ի ուրախություն բոլորիս՝ երևանյան համերգների օրերը ևս արդեն նշանակված են: Մայիսի 16-ին, 17-ին և 18-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնի համերգասրահում տեղի կունենա «Ֆուլ հաուս»-ի սպասված համերգը»։