Մարտի 6-ից «Շանթի» եթերում կմեկնարկի «Պրեմիերա» նախագծի 3-րդ եթերաշրջանը։

«Պրեմիերայի» այս անգամվա մասնակիցներն են՝ «XFactor»-ի ֆինալիստներ՝ Անդրեի թիմից Հայկ Հունանյանը, Էմմիի թիմից Ժաննա Դավթյանը, «Ժողովրդական երգիչ 2»-ի ֆինալիստ Եվա Թաշչյանը և հաղթող Հայկուհի Բաբախանյանը, «Հայ սուպերսթար 2»-ի ֆինալիստ, «Դուետ» նախագծի հաղթող Նարե Գևորգյանը և երաժիշտ Նիկ Էգիբյանը: