Համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհի Լիլիթ Կարապետյանը սիրավեպ ունի երգիչ Ռոմա Թովմասի հետ։ Վերջինս իր և Լիլիթի մտերմիկ լուսանկարն է հրապարակել, իսկ ի պատասխան մեկնաբանությունների, որ իրենք գեղեցիկ և կրքոտ զույգ են, շնորհակալություն է հայտնել։

Կապ հաստատեցինք Լիլիթի հետ՝ պարզելու արդյոք լուրերը համապատասխանում են իրականությանը։ «Ես ապշում եմ՝ որտեղի՞ց են նման խոսակցություններ տարածվում։ Կյանքումս մեկ անգամ եմ տեսել այդ տղային այս քանի օրը՝ գործով տեղ էր հրավիրել, գնացել, երգել եմ»,- ասաց Լիլիթը։

Հարցին՝ այդ 1 հանդիպման ժամանակ այդքան մտերմացե՞լ են, քանի որ լուսանկարը բավականին մտերմիկ էր, Լիլիթը պատասխանեց. «Դա միակ նկարն է։ Երգիչը երգչին ինչպե՞ս կգրկախառնվի, բոլորս իրար էդպես ենք գրկախառնվում։ Մեզ համար դա նորմալ երևույթ է։ Երգիչերն իրար միշտ ոնց գրկախառնվում են, էդպես էլ գրկախառնվում են»,- ասաց նա։

Նյութի աղբյուրը՝ blog.1in.am։