Խնամված բնական հոնքերն, անկացած, դիմահարդարման կարևորագույն բաղադրիչն են։ Դրանք ամբողջացնում են դեմքի եզրագիծը, ուշադրությունը գրավում են դեպի աչքերը։
Իսկ դա նշանակում է, որ դուք պետք է իմանաք դրանց ճիշտ հարդարան կանոնները։

Ձեզ ենք ներկայացնում հոնքերի կատարյալ հարդարման երեք կարևոր կանոն.

  1. Որպեսզի որոշեք, թե որ կետից պետք է սկսվի հոնքը, քթանցքի մեջտեղից տարեք ուղղահայաց, մինչև հոնքի հետ հատվելը։ Այդ գծի ևհոնքի հատման կետն էլ կլինի սկզբնակետը։
  2. Որպեսզի պարզեք, թե որտեղ պետք է ավարտվի հոնքը, քթի եզրը և աչքի վերին անկյունը միացնող ուղիղ գիծ տարեք։ Հենց այն կետում էլ, որտեղ ուղիղը կհատվի ունքի մազերին, պետք է ավարտվի ձեր հոնքը։
  3. Միայն հոնքի երկարությունը ճշտելուց հետո դուք կարող եք ընտրել հոնքի ձևը։ Վերջինս կարելի է անել պատրաստի շաբլոնների միջոցով կամ ինքնուրույն։