Մարտի 30-ին, ժամը 21:00-ին Հյուսիսային պողոտայի Tashir Street Shopping Gallery-ում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի 1 տարվա ամփոփիչ բարեգործական ցուցադրությունը, որին մասնակցելու են նախագծի շրջանակներում ներկայացած բոլոր դիզայներները:
Հատուկ հյուրերի կազմում են լինելու նախագծի բոլոր ընկերները, գործընկերները, լրատվամիջոցները, հայտնի և ճանաչված աստղեր:
Ինչպես միշտ ցուցադրությանը մասնակցելու են քաղաքի լավագույն մոդելները:
Ինչպես նախագծի յուրաքանչյուր ցուցադրություն, այս անգամ ևս կա կոնկրետ մեսիջ ` այն է` մեր սիրելի արտիստները, հայտնի մարդիկ տարբեր բնագավառներից, նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ դուրս են գալու պոդիում ապացուցելու և հաստատելու, որ խրախուսում են հայկականը, որ սիրով պատրաստ են կրել տաղանդավոր սկսնակ մոդելավորողների հագուստները:

Սպասվում է աննախադեպ շոու` 200մ պոդիում, 30 մոդելներ, 50 դիզայներ , 500 հյուր:

Մուտքը լինելու է հրավիրատոմսերով, սակայն յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու մուտքի մոտ հանգանակություն կատարելու, որը հենց այդ օրը հաշվելու և փոխանցվելու է Հ1-ի ,,ԵԹԵ ԲՈԼՈՐԸ,, հեռուստանախագծի երեխաներին:

Ուշադրություն` Tashir Shopping Gallery-ին այդ օրը 21:00-ից գործելու է միայն միջոցառման հյուրերի համար և սահմանված են լինելու հատուկ մեծ զեղչեր:

ԶԼՄ –ի ներկայացուցիչները ներկա գտնվելու և լուսաբանելու համար պետք է նախապես գրանցվեն` ուղարկելով լոգոն հետևյալ էլ. փոստին` [email protected]
Տեղեկատու հեռախոս` 055 13 93 03