Սառը, զովացուցիչը ըմպելիքները չափազանց տարածված են ամռանը։ Այս ոչ ալկոհոլային կոկտեյլն ամռանը զովանալու ամենահամեղ տարբերակներից մեկն է։ Նման կոկտեյլներ կան տարբեր սրճարաններում, սակայն դրանք կարող եք պատրաստել նաև տանը։

Անհրաժեշտ է՝

Ազնվամորի- 250գր
Կաթ- 300մլ
Պաղպաղակ- 200գր
Շաքարավազ- 3ճ գդալ
Սառույց

Պատրաստման եղանակը՝

Ազնվամորին լցնել թավայի մեջ ու շաքարավազ ավելացնել

Սպասել մինչև եռա

Ստացվածը քամիչով անցկացնել, հյութը սառեցնել

Ավելացնել կաթն ու պաղպաղակը, հարել

Ավելացնել սառույցն ու հարել ևս 2-3 րոպե

Պատրաստ է