Ամերիկացի Աթթաուլա Մալիքը նկատել է, որ իր 10-ամյա որդին կարողանում է ապաարգելափակել մայրիկի iPhone X-ը Face ID-ի օգնությամբ։ Պաշտպանության շրջանցման ցուցադրությամբ հոլովակը նա հրապարակել է YouTube-ի իր ալիքում։

Ծնողները մտավախություն ունեն, որ դրա պատճառով երեխան կարող է սմարթֆոնով գնումներ կատարել կամ կարդալ նամակագրությունը։

Պետք է նշել, որ տեխնոլոգիայի ներկայացման ժամանակ Apple-ը նախազգուշացրել էր, որ Face ID-ն կարող է սխալ աշխատել 14 տարեկանից ցածր տարիքի երեխաների կողմից օգտագործման դեպքում։