Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 1 հատ
  2. Բուլղարական պղպեղ – 2 հատ
  3. Չերի լոլիկ – 12-15 հատ
  4. Ձու – 4 հատ
  5. Պանիր – 120 գ՝ աղցանի մեջ, և 50 գ՝ զարդարելու համար
  6. Մարինադ վարունգ – 1 հատ
  7. Զեյթուն – 15-20 հատ
  8. Մայոնեզ


Պատրաստման եղանակը

  1. Ձվերը եփել և սառեցնել:
  2. Հավը եփել, սառեցնել և մանր կտրատել:
  3. Լոլիկը, պղպեղը և վարունգը մանր կտրատել:
  4. Ձվերը և պանիրը քերել խոշոր քերիչով:
  5. Խառնել բոլոր բաղադրիչները և մայոնեզ ավելացնել:
  6. Ափսեի մեջ շուն ձևավորել:
  7. Մնացած պանիրը քերել մանր քերիչով:
  8. Զեյթունը մանր կտրատել:
  9. Շան տեսքով աղցանը զարդարել քերած պանրով և զեյթունով:
  10. Շան աչքերը պատրաստված են սպիտակուցից և զեյթունից, քիթը՝ զեյթունի կեսն է, լեզուն՝ լոլիկի կտոր:

Նյութի աղբյուրը 168.am