Սիրահարվելը քաջություն է պահանջում: Տղամարդկանց համար դա ավելի դժվար է,
քան կանանց: Նրանք հասկանում են, որ պետք է անկեղծանան իրենց սիրելիի հետ,
ինչն իրենց վախ է ներշնչում: Տղամարդիկ դա անում են քիչ-քիչ, վախվորելով: Նրանք
չեն հասկանում կանանց մտածելակերպը, ուստի և հաճախ այնպես է լիում, որ լքում են
նրանց, անգամ եթե շատ են սիրում: Պատճառները հիմնականում չափազանց
պարզունակ են:
Ձեզ ենք ներկայացնում 5 պատճառ, թե ինչու են տղամարդիկ լքում այն կանանց, ում
սիրում են:
#1 Նա զգում է, որ կինը փորձում է իրեն փոխել/շտկել
Եթե տղամարդը զգում է, որ ինքը բավարար լավը չէ, որ իր թերությունները շատ են, և նա չի կարող հարաբերություններում լինել
այնպիսին, ինչպիսին կա, նա սկսում է փախուստի մասին մտածել և ի վերջո հեռանում է:
#2 Նրան անհանգստացնում է կնոջ հաջողությունը
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ճնշվում են կանացի հաջողությունից, անգամ եթե իրենք ուղղակիորեն
մրցակիցներ չեն: Նրանք ասես համեմատում են կնոջ հաջողություններն իրենք անհաջողությունների հետ և չեն կարողանում
համակերպվել՝ ի վերջո լքելով, անգամ եթե իսկապես սիրում են:
#3 Կինը շարունակ սղոցում է նրան
Տղամարդիկ ցանկանում են իրենց սիրված և հարմարավետ զգալ հարաբերություններում: Նրանք չեն կարողանում հանդուրժել շարունակ
բողոքներն ու սղոցումները, չեն դիմանում և ի վերջո հեռանում են:
#4 Մտերմության բացակայություն
Տղամարդիկ նույնպես ունեն մտերմության կարիք հարաբերություններում, ինչպես և կանայք: Տղամարդու համար իսկապես կարևոր է
զգալ, որ ինքն իր սիրելիի համար լավագույնն է, և եթե նա դա չի զգում, հեռանում է:
#5 Կինը շարունակ համեմատում է նրան այլ տղամարդկանց հետ
Սրանից ավելի վատ բան լինել պարզապես չի կարող: Սա շատ տհաճ է, և տղամարդիկ դա հանդուրժել չեն կարողանում:
#6 Էմոցիոնալ փոխկախվածություն
Տղամարդկանց անձնական տարածություն է պետք: Նրանց սկսում է դուր չգալ, երբ իրենք դառնում են կախվածության առարկա: Նրանց
հարկավոր է ընկերների հետ շփվել: Առողջ հարաբերություններում զուգընկերներն ունեն իրենց անձնական տարածքն ու
հետաքրքրությունների շրջանակը: Եթե կինը սկսում է շատ ճնշել իր ներկայությամբ, տղամարդը հեռանում է:

Նյութի աղբյուրը՝ Entertrain.1in.am