Հրաչյա Հարությունյանը գաղտնազերծել է, թե որտեղ է հանգստանում Սիրուշոն: Մի քանի օր առաջ երգչուհին իր երկրպագուներին տեղեկացրեց, որ ընտանիքի հետ մեկնում է հանգստի՝ խոստանալով երկար չբացակայել սոցցանցերից:

«Որոշ ժամանակով հանգստի եմ մեկնում ընտանիքիս հետ: Խոստանում եմ՝ շուտ կվերադառնամ աշխատանքի: Կփորձեմ երկար ժամանակով հեռու չլինել ձեզանից…»,- գրել էր նա՝ չբացահայտելով, թե ուր է մեկնել:

Եվ, ահա, Սիրուշոյի հայրը՝ Հրաչյա Հարությունյանը, Instagram-ում դստեր հետ լուսանկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նրանք հանգստանում են Դուբայում:

Հրաչյա Հարությունյանը նաեւ շնորհավորել էր Սիրուշոյի ծննդյան տարեդարձը, որը հունվարի 7-ին դարձավ 31 տարեկան:

«Ծնունդդ շնորհավոր, իմ Երջանկություն աղջիկ»,- համատեղ լուսանկարը մեկնաբանել է դերասանը:

 Նյութի աղբյուրը՝ Style.news.am