Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որին կից գրել է իր մտքերը երջանկության մասին.

«Երջանկությունը թիթեռի նման է. ինչքան շատ ես ուզում նրան բռնել, այնքան ավելի է ձեռքիցդ փախչում, իսկ երբ չես մտածում նրա մասին, ինքնակամ գալիս, նստում է ուսիդ...»,- գրել է Լիլիթը:

Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր տեսահոլովակից է, որի պրեմիերան մի քանի օր առաջ է տեղի ունեցել: