Yelaket.am-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արման Էլբերտը, ով կիսվեց իր տեսակետով ներկայիս շոու բիզնեցի մասին, անդրադարձավ իր կատարած աշխատանքներին ու համագործակցություններին և մի փոքր բացեց չակերտները՝ ապագա անելիքների հետ կապված:

1. Այսօր, մի տեսակ, անհետաքրքիր է շոու-բիզնեսը, ո՞րն է պատճառը:

Ես համաձայն չեմ, քանի որ երբեք չի լինում այնպես, որ լինի բացառապես անհետաքրքիր։ Հասարակությանը տրված է լայն ընտրության հնարավորություն և նրանք են ընտրում թե ում են ուզում լսել, փառք Աստծո այսօր սոց-ցանցերը այնպիսի հասանելիություն ունեն, որ հասարակությունը կարող է լսել կամ տեսնել իր նախընտրածը։

2․Ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ երգիչներից շատերը ստիպված են լինում գումար վաստակելու համար հարսանեկան խնջույքների մասնակցել:

Դրական։ Հարսանիքը ինձ համար շատ գեղեցիկ արարողություն է և իմ կարծիքով պետք չէ խուսափել հանդիսությունների ժամանակ երգելուց ։ Ես ինքս երգել եմ հարսանիքների ժամանակ և հիմա էլ եթե ունենում եմ հրավեր գնում եմ, ովքեր ինձ հրավիրում են լավ գիտեն իմ երգացանկը և զարմանալի է, որ նոր սերնդի մեջ էլ կան շատերը, որոնք լավ տեղյակ են երաժշտությունից տարբերում են մնայուն գործերը անցողիկներից։

3. Ասեցիք երիտասադներ ինչ կարծիք ունեք եկող սերնդի մասին։

Միայն դրական կարծիք ունեմ մեր սերնդի մասին, քանի որ նրանք են մեր ապագան և ի դեպ շատ եմ առնչվում երիտասարդների հետ ու շատ հաճախ ուրախանում եմ տեսնելով մեր նոր սերնդի աշխատասիրությունը,ճաշակը,միշտ ինչ որ բան սովորելու ցանկությունը։

4․Դուք մի շարք ֆիլմերի երաժտություններ եք գրել հոգեհարազատ էր այդ ոլորտը Ձեզ։

Իհարկե հոգեհարազատ է, եթե այդպես չլիներ ուղղակի չէի աշխատի, որտեղ կա երաժշտություն ես ինձ շատ լավ եմ զգում, իսկ ֆիլմերը որոնց վրա ես աշխատել եմ մոտեցել եմ սիրով և մեծ եռանդով։

5.Ունեք նոր համագործակցություն երիտասարդների հետ:

 Իհարկե, ունեմ տարբեր երիտասարդների հետ համագործակցություններ, օրինակ ռեժիսոր ուսանողներից շատերը բեմադրում են իմ գործերը օրինակ 2017-ին տեղի ունեցավ ուսանող ռեժիսորի կողմից <<Գրիգոր Լուսավորիչ>> ռոք օպերայի բեմադրությունը կամ շատ հաճախ տրամադրում եմ իմ արխիվից գործեր, իսկ եթե չեմ ունենում հարմար նյութ ապա ստեղծագործում եմ ուսանողների համար։ Ես ինքս շատ բան եմ սովորում երիտասարդներից։

6․Արդեն տեղյակ ենք որ դուք ռուսական ֆիլմերի համար գրել եք բազմաթիվ երաժշտություններ, կխնդրեմ որպեսզի բացեք փակագծերը և մի փոքր ավելի մանրամասն խոսենք այդ աշխատանքների մասին:

 Մեծ սիրով։ Արդեն երկար տարիներ է, որ համագործակցում եմ մի շարք տաղանդավոր հայ կինոռեժիսորների հետ, որոնց հետ միասին աշխատել ենք ռուսական ֆիլմեր ստեղծելու ուղղությամբ, այդ ֆիլմերում հնչել են իմ երաժշտական ստեղծագործությունները, եղել են և կան համագործակցության առաջարկներ ազգությամբ ռուս ռեժիսորների և պրոդյուսերների կողմից, մոտ ապագայում սպասվում է նոր աշխատանք և պիտի այցելեմ Մոսկվա հանդիպումներ ունենալու նրանց հետ և քննարկելու ներկա և ապագա աշխատանքները։

7․Ասացիք, որ համագործակցել եք բազմաթիվ հայ ռեժիսորների հետ, ովքեր եք նրանք։

Արամ Սուքիասյան, Արշո Հարությունյան, Ռոման Մուշեղյան, Դավիթ Հարությունյան և այլոք, և թող ներեն նրանք ում անունները բաց թողեցի։

8․Աշխատանք որը ամենահոգեհարազատն է եղել

 Շատ բարդ հարց է ինձ համար։ Բոլոր գործերիս հետ էլ կապված եմ, բայց եթե փորձեմ առանձնացնել դրանք կլինեն ռոք-օպերաները՝ <<Գրիգոր Լուսավորիչ>> և <<Թափառում>>։ Այս երկու աշխատանքներում հիմնական կազմը նույնն է եղել՝ Արամ Սուքիասյան, Արմեն Սուքիասյան, Արմեն Գալոյան, Արշո Հարությունյան, Սարգիս Մանուկյան, Արմեն Ադամյան,Կարեն Արզումանյան, Ռադիկ Գաբրիելյան,Անահիտ Շարյան և այսպես շատերը։Մի ուրիշ տեսակ մթնոլորտ էր տիրում, որտեղ աշխատանքը զուտ աշխատանք չէր` այլ հաճույք ։ Կարոտում եմ այդ օրերը։

9. Արման Ալբերտը քաղաքացին ինչ կարծիք ունի այսօրվա մեր երկրի իրավիճակի մասին։

Ես այս հարցի վերաբերյալ ավելի սահմանափակ կլինեմ, ընդհամենը ցանկանում եմ, որ մեր երկու հայկական պետությունները լինեն անվտանգ, լինի խաղաղություն և մեր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։

10.Ի՞նչ ստեղծագորածական ծրագրեր ունեք հիմա և ապագայում:

Շուտով կկայանա տաղանդավոր Էդգար Էլբակյան կրտսերի <<Ընկերոջս>> խորհագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ աշխատել եմ իբրև գործիքավորող։ Ինձ համար շատ պատասխանատու աշխատանք էր,քանի որ և ստեղծագործում էի և փորձում պահպանել Էդգարի շունչը երգերում։ Դե ապագայի մասին էլ շատ չեմ ուզում խոսել ուզում եմ աշխատել։

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=37675&l=am