Երեկ Լիսաբոնում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2018» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Ցավոք, նա չի անցել եզրափակիչ փուլ:

Այսօր արդեն Սեւակն ուղերձ է հղել իր Instagram-ում: Արտիստը նախ շնորհավորել է Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, ապա հավելել.

«Շնորհակալ եմ, որ այս օրերին եղել եք իմ կողքին: Փորձել եմ ամեն ինչ անել, որ պատվով ներկայացնեմ Հայաստանը: Հուսով եմ՝ դա ինձ մոտ ստացվել է՝ անկախ մրցույթի արդյունքից»: