«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ գեղեցկուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ: Լուսանկարներից մեկում Իրինան է համբուրում Լուսինեին, մյուսում՝ հակառակը:

Այս ջերմ լուսանկարներին կից գեղեցկուհին անգլերեն լեզվով մեկնաբանություն է թողել: Նա գրել է. «Ես այնքան բախտավոր եմ, որ քեզ ունեմ»: Այնուհետեւ Լուսինեն նշել է քրոջ միկրոբլոգի հասցեն:

Նշենք, որ ավելի վաղ անգամ գեղեցկուհին իր Instagram-ում հրապարակել էր լուսանկարներ՝ դստեր՝ փոքրիկ Արինայի հետ: Տեղադրված լուսանկարներին կից գեղեցկուհին անգլերեն գրառում էր կատարել՝ մեկնաբանելով դրանք հետեւյալ կերպ. «Ամենաերջանիկ մայրը»: