Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջն օգտագործում է ոչ միայն հրապուրիչ, գայթակղիչ լուսանկարներով կիսվելու եւ իր առօրյայի հետաքրքիր հատվածները ներկայացնելու համար, այլեւ իր հետեւորդների հետ հաղորդավարուհին պարբերաբար կիսվում է իր մտահոգություններով, կարծիքով այս կամ այն քաղաքական, սոցիալական հարցի շուրջ, որն էլ իվերջո վերածվում է երկխոսության:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրել է յոգայի շարժում, որին կից անգլերեն կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Յոգան թույլ է տալիս գտնել մի նոր տեսակի ազատություն, որը դու նույնիսկ չգիտեիք, որ այն գոյություն ունի»: