Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը, թերեւս, սպորտի հանդեպ մեծ սեր ունեցող ամենահայտնի հայուհիներից է: Նազենին ոչ միայն ֆուտբոլի սիրահար է, այլեւ յոգայի:

Յոգայում նրա հասած բարձունքների մասին կարող ենք ենթադրություններ անել նրա Instagram-յան էջից, որտեղ նա հրապարակել է լուսանկարների ցանկ: Դրանցում հեռուստահաղորդավարուհի-դերասանուհին անհավանական հնարքներ է անում: Նման վարպետության համար անկասկած երկար ու քրտնաջան աշխատանք է հարկավոր:

Ի դեպ, լուսանկարները թույլ են տալիս հիանալ նաեւ Նազենիի անթերի կազմվածքով, որը հավանաբար նույնպես երկարատեւ ու պարբերական ջանքերի արդյունք է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որում ներկայացել էր շքեղ զգեստով: Լուսանկարին կից կրկին խոսելով կնոջ մասին, նա կատարել էր հետեւյալ գրառումը. «Երբեմն ակնթարթ է պետք, որ հոգսաշատ իրականությունից հայտնվես մի անիրական հեքիաթում) կնոջը շատ բան պետք չէ, երբեմն ամենաանսպասելի բարի խոսքը, ջերմ ժպիտն ու փոքրիկ արքայադստեր զգեստը կարող են վերադարձնել նրան երազելու ունակությունն ու կտրել առօրյա հոգսերից, այդքան բան: Հայ կինը՝ այդքան ուժեղ և այդքան փխրուն միևնույն ժամանակ)))»: