Լիլիթ Հովհաննիսյանն այն հայ երգչուհիներից է, ում նոր տեսահոլովակներին ու ստեղծագործություններին սպասում են հազարավոր երկրպագուները:

Սովորականից ավելի երկար տեւած դադարից հետո Լիլիթը YouTube-ի իր պաշտոնական էջում ներկայացրել է նոր տեսահոլովակը՝ «Bulgarian» երգի հիման վրա նկարահանված:

Երգչուհին ներկայացել է տարբեր գունագեղ կերպարներում՝ այդ թվում նաեւ ջրահարսի: