«Միսս աշխարհ 2018» մրցույթում ավարտին է մոտենում «Head to Head Chalange» փուլը, որը գեղեցկուհիներին եզրափակչին մասնակցելու հնարավորություն է տալիս: Վաղը՝ նոյեմբերի 28-ին, կավարտվի քվեարկությունը: Արդյունքում տիտղոսի համար պայքարը շարունակելու իրավունք կստանա 20 հոգի:

«Head to Head Chalange»-ում 120 մասնակիցները բաժանվում են 20 խմբի՝ 6-ական հոգով: Նրանք տեսանյութերով ներկայացնում են իրենց երկիրն ու պատասխանում հարցերին: Առցանց քվեարկության միջոցով որոշվում է հաղթողը: Յուրաքանչյուր խմբում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցն անցնում է եզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցիչ Արենա Զեյնալյանն ընդգրկված է 11-րդ խմբում: Այդտեղ նա պայքարում է Մյանմարի, Նոր Զելանդիայի, Բելիզի, Իտալիայի ու Գվատեմալայի գեղեցկուհիների դեմ: