Օրերս նորելուկ անտաղանդ երգչուհի Էլեն Ասատրյանը լսարանին ներկայացրեց իր առաջին ու, հուսով եմ, միակ «գլուխգործոցը», որն անճաշակության, ռաբիսության ու պրիմիտիվության հրաշալի միքս է։ Չգիտեմ՝ հասցրել եք լսել երգը, թե ոչ, բայց եթե չեք լսել, ուրեմն՝ մի էլ փորձեք, խնայեք ձեր նյարդերն ու ձեր ժամանակը։ «Սիրահարվել եմ»-ը երգ է ոչ մի բանի մասին, դրան էլ գումարած՝ էժանագին տեսահոլովակ ունի։

Մեր «խելացի» Էլենին թվացել է, որ եթե տեսահոլովակում շեշտը դնի իր սեքսուալության ու շքեղ մեքենայի վրա, ուրեմն` հաջողությունն ապահովված է, բայց այս միամիտին դա էլ չի փրկել, որովհետև այդպիսի վուլգար ու էժանագին տեսքով այլևս ոչ մեկի չես զարմացնի։ Վստահաբար կարող եմ ասել, որ Էլենը երաժշտության պատմության մեջ այս տեսահոլովակից հետո կմնա որպես ամենաանտաղանդ երգչուհի։

Զարմանում ես, աղջիկ ջան, մի՞թե դժվար է հասկանալը, որ երաժշտությունը քո ոլորտը չէ, դու այնքան կապ ունես երգի ու երաժշտության հետ, որքան ես՝ տիեզերագնացության։ Չնայած մի տեղ էլ քեզ կարելի է հասկանալ․ ով էլ քո չափ ինքասիրահարված լիներ, չէր նկատի իր հասցեին հնչած առողջ քննադատությունները՝ մտածելով, որ բոլորը շրջապատում իր վատն են ցանկանում։ Էլեն ջան, խորհուրդ եմ տալիս սթափվել ու ռեալ նայել իրականությանը, դու ուր, երգելը ուր, հետո ի՞նչ, որ դպրոցական հանդեսներին երգել ես։ Տարիների ընթացքում այդպես էլ չզարմացրիր ու չփայլեցիր քո ոչ մի դերով, հիմա էլ որոշել ես երգով զբաղվել։ Ու այս ամենի մեջ ամենածիծաղելին այն է, որ դու դա ոչ թե էքսպերիմենտալ քայլ ես որակում, այլ երաժշտական կարիերա սկսելու լուրջ մտադրություն: Այ քեզ աներեսություն․․․

ՀԳ. Այս օրերին մարդիկ բլինչիկի լիստրեր են քցում, իսկ դու երգարվետում աջաբսանդալ ես սարքել։ Դրա տեղը խոհանոցն ա, փորձարկումներդ էնտեղ արա։

 

 

Նյութի աղբյուր՝ https://ster-va.blogspot.com/2018/12/blog-post.html