«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» դափնեկիր Լուսինե Թովմասյանն իր միկրոբլոգում շնորհավորել է դստեր ծննդյան օրը։

«Երբեւէ չեմ էլ մտածել, որ ես այսքան սիրել գիտեմ: Հետո հայտնվեցիր դու: Ու էլ մտածելու կարիք չկար: Կյանքիս կարեւորագույն մասնիկն ես։ Արդեն 4 տարեկան իմ փոքրիկ, իմ արեւ, ես երջանիկ եմ, որ իմն ես: Ծնունդդ շնորհավոր»,- փոքրիկ գեղեցկուհու լուսանկարը մակագրել է Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ Instagram-ի Story բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, մոդելը տեղադրել էր ամուսնու եւ դստեր լուսանկարը։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram