Երգչուհի Քրիստինե Պեպելյանը բոլորովինվերջերս մայր է դարձել: Մայրությունը երգչուհուն անսահման բերկրանք է պատճառել: Նա Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

 «Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին... Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել... միշտ ներել...

 Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում` ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ...»: