Բրիտանիայում, Քրեսվել Քրեգս քարայրներում հայտնաբերվել են քարերին փորագրված հարյուրավոր ծիսական նշաններ, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով Sky News-ին։

«Վհուկների նշաններն» ամենից հաճախ հանդիպում են հին եկեղեցիներում եւ տներում, մասնավորապես՝ պատուհանների, դռների ու բուխարիների մոտ։ Դրանք նաեւ հայտնի են որպես «ապոտրոպ» նշաններ՝ հունարեն apotrepein բառից, որը նշանակում է՝ «որպեսզի շրջվես»։


Առավել տարածված նշաններից են երկակի «VV»-ները, որոնք դիմում են Սուրբ Մարիամին՝ պաշտպանության համար, կան նաեւ անկյունագծեր, լաբիրինթոսներ եւ տուփեր, որոնք նախատեսված էին չարին որսալու համար։

Կարծիք կա, որ նշանների մի հավաքածուն, որը փորագրված է քարայրներից մեկի հսկայական կլոր ճեղքի մոտ, նախազգուշացնում է «ստորգետնյա աշխարհ» մուտքի մասին. այսպես կոչված «դժոխքի դարպասներն» են։

«Վհուկների նշանները դիտելու համար էքսկուրսիաները կսկսվեն փետրվարի վերջից։