Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, ներկայացել է նուրբ կերպարում։

 

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբոլոգում, որում վառ դիմահարդարմամբ է։ Ընդգծված են երգչուհու աչքերը, նա բաց գույնի բլուզ է կրում։ «Կինը մեկ տարով չի մեծանում, նա մեկ տարով ավելի վտանգավոր է դառնում»,- մեկնաբանություններում կատակել է Քրիստինե Պեպելյանը։

 

Հիշեցնենք՝ հայտնի երգչուհին ավելի վաղ Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր տեղեկատվություն պահպանվում է միայն 24 ժամ, տեղադրել էր որդու լուսանկարը։ Լուսանկարին կից Քրիստինե Պեպելյանը գրել էր․ «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել․․․ p.s. Շնորհակալ ենք սիրելի Նունե, մենք Ձեզ շատ ենք սիրում»։