Մենք ամուսնացած էին շուրջ 10 տարի, ես միշտ վստահել եմ ամուսնուս, բայց ինչպես ֆրանսիացիներն են ասում. Երբեք մի ասա երբեք

Մի անգամ ամուսինս լոգանք էր ընդունում, երբ նրա հեռախոսին հաղոդագրություն եկավ: Ես մտածեցի, որ աշխատանքի հետ կապված է և կարդացի, կարծելով, որ հնարավոր է որևէ շտապ հարց է : Սակայն պարզվեց, որ դա ամուսնուս սիրուհու հաղորդագրությունն էր: Ես բնականաբար փորփրեցի հեռախոսը և շատ բան պարզեցի: Այդ պահին ցանկացա մտնել լոգասենյակ և խեղդել նրան, սակայն մտածեցի, որ պետք է զսպեմ զայրույթս և որոշեմ հետագա քայլերս:

 

Ես ամեն ինչ իմացա այդ կնոջ մասին, նա բանկիրի կին էր, ապրում էր շքեղության մեջ, ապահովված էր ամեն ինչով: Ես գնացի նրա ամուսնու աշխատավայրը և նրան պատմեցի իրականությունը, ցույց տվեցի նաև հաղորդագրությունները:

Մի քանի օրից իմացա, որ ամուսինը նրան տանից վռնդել էր, նրան զրկելով ամեն ինչից: Ամուսինս սկսեց ավելի հաճախ լինել տանը լինել: Ես նրան չէի ներել և նրա հետ ընդհանրապես չէի ցանկանում շփվել:

Շուտով ինձ զանգահարեց բանկիրը և առաջարկեց հանդիպել: Ես գնացի հանդիպման ու մենք սկսեցինք հաճախակի հանդիպել: Նա ինձ թանկարժեք զարդեր էր նվիրում, նվիրեց նաև մի շքեղ ավտոմեքենա:

Որոշ ժամանակ անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց և ես ընդունեցի այն: Այժմ ապրում եմ ուրախ ու երջանիկ, մենք շուտով բալիկ ենք ունենալու:

Ինձ անհրաժեշտ է տղամարդ, ով կսիրի ու կփայփայի ինձ, կհարգի ինձ և ես ստացա այդ երջանկությունը իմ երկրորդ ամուսնուց:

Իսկ նախկին ամուսինս շարունակ խնդրում էր ներել իրեն և վերադդառնալ իր մոտ, ես չկարողացա նրան ներել: Այդպես է լինում, երբ մարդ չի գնահատում իր ունեցածը և կորցնելուց հետո սկսում է տառապել:

https://goodinfo-24.ru/%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%BD-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81%D6%80%D5%AB-%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B0%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%BF-%D6%87/