ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը ներկայացրել է լեգենդար երգիչ ՇառլԱզնավուրի 95-ամյակին նվիրված երգ: «Իմ աղջկան» վերնագիրը կրող երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նշենք, որ ստեղծագործության բառերի հեղինակը հենց Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Ավո Հարությունյանը:

Հավելենք, որ նոր երգը կներկայացվի նաև հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կայանալիք Ձախ Հարութի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգին: