Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է նոր լուսանկարով։

 

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը շքեղ կերպարում է։ Նա սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիշտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։ Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել։ Հետեւորդները երգչուհու էջում դրական մեկնաբանություններ են թողել։ «Հմայիչ ու գրավիչ Լիլիթ»,- գրել է նրանցից մեկը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր վառ ակնոցի հետ։ Կերպարն ամբողջացրել էր նույն երանգի շրթներկը։ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներին լուսանկարը, կարծես, դուր էր եկել։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։