Այս տարի «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթում հաղթող ճանաչվեց 20-ամյա Լիանա Ոսկերչյանը։ Նա Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

20-ամյա գեղեցկուհուն թագադրեց 2018-ին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Արենա Զեյնալյանը:

Մրցույթին մասնակցում էր 23 մոդել, որոնք հանդիսատեսի դատին են ներկայացել 3 համարով՝ տարազով, երեկոյան զգեստով և պարային ելույթով։