Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նազենին կադրին կից գրել է․

 

«Ամենաանհամբերն էի` սովորեցի սպասել: Վազքի ու անդադար գործի մեջ` սովորեցի կանգնել. շունչ առնել, շունչ տալ...

Աղմուկի մեջ սովորեցի լսել...աննկատ թվացող մանրուքն անգամ, որն ուրիշի համար կարևորագույնն է, իսկ մեզ համար հաճախ նույնիսկ չնկատելու աստիճան մանր:

Սովորեցի սիրել, երբ աշխարհն ասես սիրո դեմ էր և է՛ պտտվում, իսկ քաոսը դառնում մարդու օրակարգը. սովորեցի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ ու նույնիսկ այն քաոսի, որից պարզվում է հնարավոր է քամել և սեր, և ստեղծագործություն և կյանք: Միայն թե կամք է պետք ու... չհոգնել:

Ես սովորեցի չհոգնել, որքան էլ տարբեր մարդիկ անում են նույն սխալներն ու իրենց անգործության մեջ մեղադրում ուրիշին... սովորեցի չհոգնել ու վերջապես ապրել: Տարօրինակ է. որքան կարճում է ժամանակը` մեզ տրված կյանքի չափաբաժինը, այնքան ավելի մեծ սիրով ու ագահությամբ ենք սկսում ապրել:

Ես ուշ, բայց սովորեցի ապրել ամեն վայրկյանն ու պահը զգալով, գնահատելով ու իմ` սիրելի մարդկանց մեջ սիրով տարրալուծվելով: Սերերի շաղախից նոր սերեր են ծնվում, նոր երգեր, նոր կյանքեր ու նորացած սրտեր... Ես սովորեցի չհուսահատվել, որովհետև կյանքի բանաձևումի մեջ այդ միավորը միշտ ու միայն վնասում է: Ապրել` կնաշանակի չհուսահատվել. չհոգնել. չկազմաքանդվել. սիրել»: