ՊՆ նախկին մամուլի խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի հակագրոհի արդյունքում հա՞, դուք նորմա՞լ եք...


Ռազմավարական օբյեկտ է խոցվել հա՞ և դուք ուզում եք ասել, որ ՀՀ-ին եք ծառայո՞ւմ:
Այդպես լավ չի, XY-ով կոորդինատները տվեք՝ Զաքիրը հստակ տեղն իմանա։


Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել։ Մնացածին հետո կանդրադառնամ։
Որպես ՀՀ ԶՈւ-երի սպա՝ իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում»։