«Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվել է, բայց եթե ուզում եք, կկանչենք»,- այս մասին այսօր անհայտ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, երբ ծնողները պահանջեցին, որ Գաբրիել Բալայանն իջնի ու պատասխան տա իրենց։