Էջմիածնի զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանն այսօր անհետ կորածների հարազատներին հայտնեց, թե ինչ հնարավոր էր, իրենք արդեն արել են. «Բոլոր տեղեկությունները, տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին, էս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղն աշխատանքներ են իրականացվելու Զանգելանի հատվածում»,- ասաց նա:

Վերջինի հայտարարությունից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն արձագանքեցին. «Սուտ ա ասում, չենք հավատում, 40 օրից ավել ա՝ դա են ասում»:

Կապիտանն ի պատասխան հայտնեց, որ այսօր ինքը զրուցել է իրենց վարչության անդամների հետ, ովքեր հայտնել են, որ նման որոշում կա. «Աշխատելու է Կարմիր խաչը` ՊՆ անձնակազմի հետ միասին: Ուղղակի մինչև այսօր թույլտվություն չի եղել, դրա համար էլ ծնողներին տեղեկություն չի տրվել»,- հավելեց կապիտան Մալխասյանը: