Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում աշնանային էսկալացիայի ընթացքում 2783 զոհված զինծառայողի մասին, ավելի քան 100 զինծառայող անհետ կորած է համարվում:

103 զինծառայողի ինքնությունը հաստատվում է ԴՆԹ անալիզի միջոցով: Ավելի քան 100-ն անհետ կորած է համարվում, միջոցներ են ձեռնարկվում նրանց գտնվելու վայրը հաստատելու եւ ընտանիքներին փոխանցելու համար: Այժմ 1245 զինծառայող բուժում է ստանում երկրի բուժհաստատություններում: