Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց, որ քանի որ չգիտեն, թե գեներալ Խաչատուրովն ինչ է պայմանավորվել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, սպառիչ եզրահանգումներ կատարելը դժվար է...

Սա իրականում ոչ միայն մեծ կոմբինատոր ու մանիպուլյանտ է, այլև՝ ցինիկությամբ անգերազանցելի բանսարկու: Մեկ տարուց ավելի, տասնյակ զինվորականների և անձամբ այն ժամանակվա Գերագույն գլխավոր հրամանատարին լսելուց հետո, անամոթաբար բերել «մատից ծծած» պատճառաբանություններ և դրանցով փորձել արդարացնել սեփական անճարակությունը, ոչ այլ ինչէ, քան հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու հանցավոր վարքագիծ...

Այսքանից հետո, ինչպես չարդարացնել գեներալ-գնդապետի պահվածքը, ով, մերժելով այդ քննիչ հանձնաժողով կոչվածի «հրավերը», պատվից ցածր համարեց ներկայանալ և նմանների հարցերին պատասխանել...

Հ. Գ. Հարց հանձնաժողովի նախագահին՝ ի՞նչ կապ ունեն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները տարիներ շարունակ ձեր իսկ կողմից շրջանառված այն հեքիաթների հետ, թե իբր «հայ զիվորը կռվում էր բահերով ու սոված վիճակում...»: Գոնե, այս և էլի մի շարք շինծու հարցերի պատասխանները հանձնաժողովն ունի՞, թե դրանք էլ են տեղավորվում մոսկովյան բանակցությունների «տրամաբանության» շրջանակում...

Վերջում էլ, թե չեն հանրայնացնում, քանի որ գաղտնի տեղեկություններ են պարունակում... Դուք ո՛ւր, պետական գաղտնիքն ուր այ անիծյալ թշվառներ, որ Երկիրը քանդելով եք ուզում ձեր կաշին փրկել...»: